Առողջապահական շուկայի առաջատար կենտրոններից մեկը` «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը շարունակում է իրականացնել քաղաքացիների կցագրման ծրագիրը:

Կենտրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Մայրաքաղաքի բնակիչներին այսուհետ հնարավորություն է ընձեռվում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններն ստանալ շատ ավելի հարմար ու տեխնոլոգիապես ավելի զարգացած պայմաններում եւ, ինչը ամենակարեւորն է, անվճար:

Կցագրվելով քաղաքի կենտրոնում գտնվող, կանաչապատ ու էկոլոգիական չափանիշներին համապատասխանող «Վարդանանց» բժշկական կենտրոնին` քաղաքացին հնարավորություն է ստանում օգտվել պետության կողմից երաշխավորված ամբուլատոր ծառայություններից: Նրան հնարավորություն է ընձեռվում ստանալ բժշկական խորհրդատվություն, այդ թվում` տանը, ստանալ տեղեկանքներ եւ անաշխատունակության թերթիկներ, ինչպես նաեւ օգտվել ցանկում ընդգրկված անվճար դեղորայքից:

Այսպիսով, «Վարդանանց»-ը մատուցում է նույն ծառայությունները, ինչ պոլիկլինիկան, սակայն անհամեմատ ավելի հարմարավետ պայմաններում եւ նորագույն սարքավորումներով:

Այն ենթադրում է նորարար մոտեցում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում: «Վարդանանցը» միակ բժշկական կենտրոնն է մեր երկրում, որն ունի հատուկ` կենտրոնի ներքին լոգիստիկան ապահովող սպասարկող անձնակազմ: Մեկ այցը բուժկենտրոն տեւում է միջինը 30-40 րոպե ի տարբերություն տեղամասային պոլիկլինիկայի, որտեղ, ըստ վիճակագրության, հերթերի կամ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների հետեւանքով այցը կարող է տեւել մինչը 2 ժամ: «Վարդանանցը» նաեւ միակ բժշկական կենտրոնն է Հայաստանում, որում գործում է զանգերի կենտրոն (59 21 00), ինչը զգալիորեն հեշտացնում է կենտրոնի ծառայություններից օգտվելը:

Վարդանանց բժշկական կենտրոնը որպես տեղամասային պոլիկլինիկա ընտրելու համար պետք է ներբեռնել ու լրացնել կցագրման դիմումը՝ www.vardanants.am կայքում, ուղարկել այն [email protected] էլ-հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +374 10 59-21-00 հեռախոսահամարով: