ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին դիմելով հորդորել է առաջարկություններ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Նա տեղեկացրել է քաղաքաշինության նախարարության երկու նախաձեռնությունների մասին: Դրանցից առաջինը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությունն է, մյուսը՝ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում իտալահայ ճարտարապետ Լեւոն Կուրեղեանի՝ Եղեռնի թեմայով ցուցահանդեսի բացումը:





























