Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնեւի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն` քաղաք Բելգրադ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակն է՝ ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին եւ քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները:

Նշենք, որ 2014 թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  գործունեությանը, ձեռքբերումներին եւ համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պատվիրակները մասնավորապես հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձով: