Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեղյալ է համարել 4 շվեյցարացի լրագրողների վրա թաքնված տեսախցիկներ օգտագործելու համար դրված տուգանքը։ Այս մասին գրում է Associated Press-ը։
2007թ. Ցյուրիխի շրջանային դատարանը տուգանել էր SRF շվեյցարական հանրային հեռուստաընկերության լրագրողներին ապահովագարական գործակալի մասնավոր կյանքի իրավունքը ոտնահարելու համար։ Դատավճիռը հաստատվել էր Շվեյցարիայի Գերագույն դատարանի կողմից։
Լրագրողները գաղտնի տեսախցիկներով վավերագրական ֆիլմ էին նկարահանել ապահովագրական գործակալների կողմից տրվող սխալ հանձնարարականների մասին, գրում է Gazeta-ն։
ՄԻԵԴ-ը չեղյալ է համարել տուգանքը, քանի որ հասարակությունը իրավունք ունի տեղյակ լինել ապահովագրության ոլորտում պաշտոնյաների կողմից իրենց դիրքի չարաշահումների մասին, իսկ գործակալի անձնական կյանք ներխուժելու հանգամանքը նրա գործած հանցագործության համեմատ այնքան էլ լուրջ իրավախախտում չի եղել։





























