Բարձր տեխնոլոգիաներով հետազոտվելու հնարավորությունն ավելի հասանելի դարձնելու համար «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը նախատեսել է մինչեւ 15% զեղչ կենտրոնում պետպատվերով կցագրված բոլոր հաճախորդների համար: Խոսքը այն ծառայությունների մասին է, որոնք նախատեսված չեն պետպատվերի շրջանակներում (օր., հորմոնալ հետազոտություններ):
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում սպասարկումը կազմակերպված է ընտանեկան բժշկության սկզբունքների հիման վրա: Առաջին իսկ օրվանից հաճախորդին եւ նրա ընտանիքին կցագրվում է խիստ մրցույթի արդյունքում ընտրված ընտանեկան բժիշկ, ով վարում է քարտը, ծանոթանում է բոլոր խորհրդատվությունների արդյունքներին, թեստերի եւ հետազոտությունների պատասխաններին: Նա պատասխանատու է թե՛ Կենտրոնում, եւ թե՛ Կենտրոնի սահմաններից դուրս բոլոր բժիշկների համաձայնեցված գործողությունների համար:
Ակնհայտ է, որ կարեւորագույն գործոնը, որն ազդում է պացիենտի` այս կամ այն բուժհաստատություն դիմելու որոշման վրա` դա վստահությունն է բժշկի հանդեպ: «Վարդանանցը» կառուցում է իր կադրային քաղաքականությունը, ելնելով հենց այս սկզբունքից: Կենտրոնի բժիշկները պարբերաբար վերապատրաստում են անցնում աշխարհի առաջատար բուժհաստատություններում, ստանում լրացուցիչ կրթություն Եվրոպայի ամենահեղինակավոր բուհերում եւ համալրում մեր շարքերը միայն ու միայն խիստ մրցույթների արդյունքում:
Վարդանանց բժշկական կենտրոնի հետ կապվելու համար կցագրման դիմումը ներբեռնեք www.vardanants.am կայքում, ուղարկե՛ք այն [email protected] էլ-հասցեին, կամ զանգահարեք +374 10 59-21-00 հեռախոսահամարով։





























