Երեւանի Աբելյան փողոցում գտնվող հյուրանոցում փետրվարի 24-ի վաղ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել. երկու կին ու մի տղամարդ միմյանց ծեծի են ենթարկել:

Սկզբում նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, հետո նրանք սկսել են քաշքշել ու հարվածներ հասցնել միմյանց: Վեճի առարկան եղել է 40 հազար դրամը, որը տղամարդը փորձել է խլել կանանցից մեկից ու իրավիճակը թեժացել է:

NEWS.am-ը տեղեկացել է, որ այս միջադեպով արդեն զբաղվում են իրավապահները: