Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Բ.-ն եւ կամավոր հանձնել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 10 փամփուշտ, լուսարձակող փամփուշտ եւ ծխագլանակ:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արամ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 40-ամյա Խաժակ Ու.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն «գրիչ-ատրճանակ» եւ 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 21-ամյա Սարեն Վ.-ն հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք եւ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 46 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:





























