Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 13-րդ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Համլետ Մ.-ին եւ 27-ամյա Արթուր Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Համլետ Մ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 376 գ կանեփանման զանգվածով:

Ըստ Համլետ Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որը քաղել է Այնթապ գյուղի հարակից դաշտերից՝ իր օգտագործման համար:

Նախապատրաստվում են նյութեր: