ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ:

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2015թ. մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:

Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,

բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):

Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2015թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:

Փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում (608 եւ 609 սենյակ)՝ 2015թ. մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից)` ժամը 1000-1700:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (010) 52-56-62, (010) 58-95-26 հեռախոսահամարներով: