Յունիբանկի ավանդատուների միջեւ նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին: Յուրաքանչյուր ամիս բանկում որպես ավանդ գումարը ներդրած հաճախորդները հնարավորություն են ստանում շահելու հինգ հատ iPhone 6 հեռախոս եւ 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվում են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:
Նվերների խաղարկությունները Յունիբանկը նախատեսում է անցկացնել մինչեւ 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկում 91 եւ ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է ձեւակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Մինչեւ 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչեւ 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 եւ ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձեւակերպել Յունիբանկի «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչեւ 9% տարեկան տոկոսադրույք:
«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկելու ոչ միայն խնայողությունները շահավետ պահպանելու եւ կուտակելու տարբերակ, այլ նաեւ մատուցելու հաճելի անակնկալ` նվերների խաղարկություն: Մարտին կայանալիք խաղարկությունն արդեն երկրորդն է: Ակցիայի շրջանակում մենք արդեն շնորհավորել եւ հեռախոսներ ու հեռուստացույց ենք հանձնել վեց ավանդատուների», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:





























