Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Վահե Մ.-ն, 1986 թ. ծնված Համլետ Ս.-ն եւ 1984 թ. ծնված Ավետիք Գ.-ն:

Գողոնն առգրավված է:

Վահե Մ.-ն եւ Համլետ Ս.-ն ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետիք Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: