Փետրվարի 24-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ «Մեծ Մասրիկ» ցուցանակի տակ, զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող հրացան, «ՌԿԳ-ԶԵՄ ՏԳ-45 80-13-75» գրառումով նռնակ` պայթուցիչով եւ «ՏՆՏ 2-46» գրառումով նռնակ` առանց պայթուցիչի:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: