Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  8 դեպքերը  բացահայտվել են: 

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 5, մաքսանենգության  և յուրացման 1-ական  դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  3  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: