«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ջրի խնդիրը խոստացել են լուծել մինչեւ երեկո: NEWS.am-ի թղթակցին ՔԿՀ Հանրային կապերի բաժից հայտնեցին, որ խնդիրը իրենց հետ կապ չունի, դրա մասին հայտնել են ջրմուղին, խոստացել են մինչեւ երեկո այն լուծել: Մեզ փոխանցեցին, որ ջուր գալիս էր ժամանակ առ ժամանակ, այդ պատճառով ՔԿՀ-ն ցիստեռնով ջուր էր բերել, մինչեւ խնդիրը լուծվի:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով` արդեն մի քանի օր է, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ջրի խնդիրն է, ինչի պատճառով դատապարտյալները գտնվում են հակասանիտարական վիճակում, անգամ կալանավայրի հարեւանությամբ բնակվողներն են ահազանգում, որ ջրի խնդիրը անտանելի վիճակ է ստեղծել նրանց մոտ եւ շատ դեպքերում էլ տարածքում «բուրում է» գարշահոտությունը: Ահազանգողները հայտնում են նաեւ, որ եթե կարճ ժամանակում միջոցներ չձեռնարկվեն՝ ջրի հարցը լուծելու համար, ապա չի բացառվում, որ նշված տարածքում առաջանա խոլերա:





























