Մարտունիում ավարտվեց շրջանաձեւ մրցակարգով անցկացված շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հնդկաստանի, Սլովենիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի տասը շախմատիստներ: Վերջին` 9-րդ տուրում Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հետ եւ վաստակեց 6 միավոր: Նույն արդյունքը ցույց տվեց նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վերջին տուրում պարտության մատնեց Ռոբերտ Հովհաննիսյանին:

9-րդ տուր

Փաշիկյան – Հարությունյան 0.5-0.5
Լենիչ - Գոպալ 1-0
Պետրոսյան Տ. Լ. - Հովհաննիսյան 1-0
Պոնկրատով - Տեր-Սահակյան 0-1
Մատլակով - Գրիգորյան 0.5-0.5

Եզրափակիչ աղյուսակը

1. Արման Փաշիկյան    6
2. Տիգրան Լ. Պետրոսյան    6
3. Մաքսիմ Մատլակով (Ռուսաստան) 5
4. Լուկա Լենիչ (Սլովենիա)   4.5
5. Սամվել Տեր-Սահակյան   4.5
6. Գոպալ Գիտա Նարայանան (Հնդկաստան) 4
7. Դավիթ Հարությունյան (Վրաստան) 4
8. Ավետիք Գրիգորյանը    4
9. Ռոբերտ Հովհաննիսյան   3.5
10. Պավել Պոնկրատով (Ռուսաստան)  3.5