Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները որսորդական հրացանի պահպանության կանոնները ստուգելու նպատակով այցելել են 65-ամյա Պետրոս Հ.-ի բնակարան, որտեղ ստուգման ընթացքում չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է երկփողանի հրացանի փող եւ պլաստմասե տարա` վառոդանման զանգվածով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: