Վրաստանում շարունակում են ազատազրկման մեջ պահել Վլադիկավկազի «Ալանիայի» եւ Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեին:
«Միլանի» պաշտպան Կախա Քալաձեն ուկրաինական մամուլին հայտնել է, որ Դեմետրաձեի փաստաբաններին թույլ չեն տալիս ծանոթանալ գործի նյութերի հետ: Քալաձեն հայտարարել է, որ մինչեւ Դեմետրաձեն չազատվի, ինքը չի դադարի խոսել այդ մասին, նույնիսկ մինչեւ Ստրասբուրգ կհասնեն: Քալաձեն նշել է, որ Վրաստանում շատերն են վախենում ճշմարտությունն ասել, իսկ ինքն ամբողջ աշխարհին կպատմի այն ամենի մասին, ինչ կատարվում է հայրենիքում:
«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում` բեսպրեդել է: Ասում են` մեզ մոտ ժողովրդավարություն է: Ահա ձեր ժողովրդավարությունը` անմեղ մարդուն մեղադրանք են ներկայացնում, իբր «քրական հեղինակություններին մոտ մարդ է», ապացույցն էլ մի հեռախոսային զրույց է. Առանց անուններ նշելու ոմն մեկը զանգում եւ ասում է, որ ինչ-որ մեկը փողը չի տալիս: Եվ այդ պահին ոստիկանություն են տանում Դեմիկին: Վրաստանում դա առաջին դեպքը չէ: Նա, ով համաձայն չէ պետության քաղաքականության հետ, ով դեմ է… Յուրաքանչյուրին կարող են Բեն Լադեն դարձնել, թեեւ Դեմետրաձեն ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ»,- sport.segodnya.ua-ի հետ հարցազրույցում ասել է Կախա Քալաձեն:




























