Ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր բնակարանից գողացել են 1.350.000 դրամ, ոսկյա եւ արծաթյա զարդեր` պատճառելով 3.350.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա Անահիտ Ա.-ն:

Գողոնն ամբողջովին առգրավված է:

Կատարվում է քննություն: