Օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 35-ամյա Արսեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: