Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը նախօրեին հպարտ հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից «անցանկալի անձանց» մասին հայտարարելուց մինչ օրս, այդ ցանկից հանվել է 10 անուն:  Միաժամանակ նա նշել է, որ ներկայումս այց ցանկում ներառված է 435 անուն:

Հիքմեթ Հաջիեւը մոռացել է հիշատակել, որ այդ ընթացքում «սեւ ցուցակը» համալրվել է 100 նոր անուններով, քանի որ սկզբում այդ տխրահռչակ ցանկում եղել է 335 անուն:

Միայն 2014 թվականին այդ ցանկը համալրվել է 50 նոր անուններով, որոնց շարքում են եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներ, արեւմտյան համալսարանների ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստի գործիչներ, մարզիկներ եւ այլն: Ցանկում ներառված չեն հազարավոր զբոսաշրջիկները, որոնց անունը չի հայտնվել լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ խոսքը «սեւ ցուցակի. Մասին է, որտեղ ընդգրկված մարդիկ առանց Ադրբեջանի իշխանություններին տեղյակ պահելու այցելել են ԼՂՀ: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ԼՂՀ այցելող հյուրերի ճնշող մեծամասնությանը չի հետաքրքրում Բաքվի կարծիքը: