Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 36-ամյա Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 58-ամյա Արմեն Ս.-ի հետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 38-ամյա Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել Արմեն Ս.-ի աներորդի, 41-ամյա Սամվել Մ.-ին, ինչի հետեւանքով վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց:
Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























