Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երեւանի Եղբայրություն-Նիզամի փողոցների խաչմերուկում նկատել են երեք աղջիկների, որոնք հետապնդում էին փախչող տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետապնդելով տղամարդուն՝ ոստիկանները բռնել են նրան եւ բերման ենթարկել Շենգավիթի բաժին:
Պարզվել է, որ կողոպուտ կատարողը Մասիս քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, որը նշված փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել էր 1998 թ. ծնված Անահիտ Յ.-ի 100.000 դրամ արժողության բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




























