Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին, որին գնդակահարել են փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում, կհուղարկավորեն մարտի 3-ին, Տրոյոկուրովսկիի գերեզմանատանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «ՌՊՌ Պառնաս» կուսակցության դաշնային քաղաքական խորհրդի բյուրոյի անդամ Կոնստանտին Մերզլիկինը:
«Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 10.00-14.00-ն Սախարովի կենտրոնում, իսկ հուղարկավորությունը կլինի Տրոյեկուրովսկիի գերեզմանատանը»,-ասել է նա:
Նշենք, որ մարտի 1-ին Մոսկվայում կկայանա ընդդիմության սգո երթը՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի: Երթը կսկսվի ժամը 15.00-ին «Կիտայ գորոդ» մետրոյի կայարանի մոտից:





























