ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի օղու գործարանի մոտ այսօր՝ մարտի 1-ի առավոտից մեծ թվով մարկանց բազմություն էր հավաքվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը խոստացել էր գարնան առաջին օրվա կապակցությամբ 10 հազարական դրամ բաժանել կարիքավորներին։ Այնուամենայնիվ, հավաքվածները միահամուռ հերքում էին այս տեղեկությունը՝ պնդելով, որ իրենց հաճախ են գալիս այդ տարածք իրենց տարբեր խնդիրների համար Սամվել Ալեքսանյանից ֆինանսական օգնություն խնդրելու։

Լրագրողների հանդեպ հավաքվածները ընդգծված ագրեսիա էին դրսեւորում, թույլ չէին տալիս նկարահանել, իսկ տեսախցիկի առջեւ խոսողներին մյուսները հանդիմանում էին, ըստ էության, հրահանգ ունեին լրագրողների հետ չխոսել։

Օրվա երկրորդ կեսին գործարանի դիմաց մնացել էր մոտ երեք տասնյակ մարդ, որոնց, ըստ էության, գումար չէր հասել, եւ պատերի տակ կանգնած կամ նստած սպասում էին՝ հուսով, որ գուցե էլի գումար կբաժանեն։

Սամվել Ալեքսանյանի աշխատակիցները փորձում էին վռնդել նրանց տարածքից։