Մարտի 1-ին, ժամը 02.50-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղեւորներից մեկը` 22-ամյա Արթուր Մելիքյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:





























