Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարներն այսուհետ կարելի է կատարել  Յունիբանկում: Սահմանված կարգով վճարումները կատարելուն պես` բանկը տեղում հաճախորդին կտրամադրի ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոն:

Օրենքով սահմանված  վճարումները ներառում են  համապատասխան տրանսպորտային միջոցի համար սահմանված բնապահպանական վճարը,  տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը,  գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, եթե տիրապետողի կողմից կան գույքահարկի պարտավորություններ, ինչպես նաեւ` պետական տուրքը եւ բանկի ծառայության վճարը:

Տեխնիկական զննության կտրոնների համար բանկ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերի բնօրինակները`

•   տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված եւ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,

 •  տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված եւ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում: Տեղեկանք չի ներկայացվում նաեւ Երեւան քաղաքում գրանցված ավտոմեքենաների դեպքում:

Լայն մասնաճյուղային ցանցի շնորհիվ Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է արագ եւ հարմարավետ սպասարկում: Ներկայումս բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է  բանկի ներկայացուցչությունը:  Յունիբանկի հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 256 հազար:

Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55: