Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կինբաումերի մարզումային ճամբար է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ հանդիպում է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:

Մեր հայրենակիցը կանցլերին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ եւ հույս հայտնել, որ դրանք հաջողություն կբերեն Մերկելին քաղաքական գործունեությունում: Մերկելը խոստացել է նվերը պահել աշխատասենյակում` հատուկ տեղում` հայտնում է championat.ru-ն: