Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 18-ամյա Դավիթ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռեւս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով` Դավիթ Մ.-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ ոմն Լյովիկ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: