Ուկրաինայի ԱԳՆ-ն դադարեցրել է ռուսական լրատվամիջոցների հավատարմագրումը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Այդ շաբաթվանից մենք չենք հավատարմագրում ռուսական լրատվամիջոցներին (ԱԳՆ միջոցառումներին)»,-ասել են մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը փետրվարի 2-ին որոշում է կայացրել, որով դադարեցվում է ռուսական լրատվամիջոցների հավատարմագրումը երկրի պետական իշխանության մարմինների կողմից:

Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է սահմանել հավատարմագրումից զրկված լրատվամիջոցների ցանկը: