«Կալաչ» գործարանը սնանկացել է, բայց չի փակվել, գործում է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց գործարանի սեփականատեր Սիլվա Համբարձումյանը:
Նա հայտնեց, որ «Կալաչ»-ը պարզապես խնդիրներ ունի «Արմաշ» ընկերության հետ, որի սեփականատերը փչացած ալյուր էր իրենց վաճառել:
«Ես էլ այդ ալյուրը բարձեցի, տարա, լցրեցի «Արմաշի» գործարանում եւ ասացի, որ չեմ վճարելու որդնած ալյուրի համար: Նրանք էլ դատարան դիմեցին, տվեցին սնանկացման»,- ասաց գործարարը՝ նշելով, որ ինքը որեւէ խնդիր չունի, եւ գործարանը շարունակում է բնականոն աշխատանքը:





























