ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում եւ Բերձորում տեղում է ձյուն:

Ապարան-Քուչակ եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ: