Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մարտի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Մայիս Գ.-ի տանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սառնարանից հայտնաբերվել է «լորազեպամ» եւ «ամինազին» տեսակի գործարանային փաթեթավորմամբ հոգեներգործուն 100-ական դեղահաբ:
Կատարվում է քննություն:





























