Թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհուրդն ամենայն հավանականությամբ առաջիկայում կցրվի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին խորհրդի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, արդեն նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը նիստ է հրավիրելու, որի ժամանակ հայտարարելու է խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Սպասվում է, որ այդ հայտարարությունից հետո շատերը կլքեն ընտրատարածքի ԲՀԿ խորհուրդը եւ այն կցրվի:
Նշենք, որ Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմումը ներկայացրել է մարտի 6-ին:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին կայացած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս են եկել:





























