Մարտի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 33-ամյա Հարություն Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 28-ամյա Հայկանուշ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ եւ այցեքարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























