«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ Գագիկ Ծառուկյանի մտերիմ, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Աբրահամ Մանուկյանից, սակայն նա զանգերին չի պատասխանում, իսկ վերջինիս փոխարեն նրա հեռախոսին պատասխանած անձնավորությունը ասաց, որ նման տեղեկություն չունի: Աբրահամ Մանուկյանի՝ ԲՀԿ-ն լքելու մասին տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանին: Նա նշեց, որ նման տեղեկատվություն չունի:
Ի դեպ, ավելի վաղ Աբրահամ Մանուկյանը մեզ հետ զրույցում չէր հերքել, որ ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունի: «Դեռ կորոշեմ, համագումարը թող լինի»,-ասել էր Աբրահամ Մանուկյանը: Նա նշել էր, թե մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա ԲՀԿ-ից: Արդյոք դա պայմանավորված է ԲՀԿ նախագահի ընտրությամբ, նա նշել է, որ դա կասի իր հայտարարության մեջ: Դիտարկմանը, թե հակասություններ ունի՞ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, պատգամավորն այսպես էր պատասխանել. «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:Կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ մեր նկատառմանը նա կար էր պատասխանել՝ «ոչ»:





























