Երեւան ժամանող կանայք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մարտիության շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ եւ ծաղիկներ են ստացել։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսերպ շնորհավորանքները անակնկալ էին թե՛ Երեւան ժամանող, թե՛ նրանց դիմավորող կանանց, ինչպես նաեւ օդանավակայանի համակազմի աշխատակցուհիների համար։
Մարտի 8-ին Երեւանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր ժամանումների կին ուղեւորները, ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։





























