Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող 5 անձանցից 2-ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան։

«Նրանցից երեքը մնում են կասկածյալի կարգավիճակում»,-ասել է նա, ճշտելով, որ մեղադրանք է առաջադրվել Զաուր Դադաեւին, Անզոր Գուբաշեւին։ Մեղադրանքի հոդվածները դեռ չեն նշվում։

Մարտի 7-ին Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել են Անզոր Գուբաշեւն ու Զաուր Դադաեւը։ Ինգուշիայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Դադաեւը ծառայել է «Սեվեր» գումարտակում, Գուբաշեւն անվտանգության աշխտակից է աշխատել Մերձմոսկվայի հիպերմարկետներից մեկում։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ նրանք հանցագործության ենթադրյալ կատարողներն են։ Դադեւի մայրը հայտարարել է, որ իր որդին անմեղ է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նեմցովի գործով ձերբակալվել է եւս 2 մարդ՝ Գուբաշեւի կրտսեր եղբայրն ու անհայտ մի տղամարդ, որը սպանության պահին եղել է Դադաեւի մեքենայում։

Եվս մեկ կասկածյալ այսօր՝ մարտի 8-ին, պայթեցրել է իրեն Գռոզնիում, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան։