Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 8-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թունելում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցի վերջնամասում «ԲՄՎ» մակնիշի 55 ZA 545 համարանիշի ավտոմեքենան թունելից դուրս գալուց բախվել է բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: