Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Երեւան-Մին-Վոդի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 63-ամյա Լյովա Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):





























