Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա Անզոր Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 28-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: