Կառավարության նիստի օրը փոխվել է: NEWS.am-ը Կառավարության կայքից տեղեկացավ, որ հինգշաբթի կայանալիք նիստը կկայանա վաղը՝ մարտի 10-ին:
Օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, օրինակ՝ Կառավարության տարբեր որոշումներում փոփոխություններ անելու, օրենքներում լրացումներ անելու, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրին եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին եւ այլն:




























