Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված Արսեն Օհանյանին ստորագրությամբ ազատ են արձակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա ընկերը՝ Վաղինակ Շուշանյանը։
«Նրան ոստիկանությունում ասել են, որ Ռուսաստանում կատարած գողության համար են բերման ենթարկել, բայց ինքը հերքում է, ասում է, որ որեւէ կապ չունի, այժմ նա տուն է գնում»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը։
Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հաղորդել էին, որ Արսեն Օհանյանին բերման են ենթարկել, քանի որ նա հետախուզման մեջ է գտնվում ՌԴ իրավապահների կողմից եւ կասկածվում է գողություն կատարելու մեջ։




























