Ոստիկանության Կումայրիի բաժնում մարտի 5-ին հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի խանութներից մեկից 120.000 դրամ գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 43-ամյա Արմեն Հ.-ն եւ 36-ամյա Գեւորգ Մ.-ն:
Արմեն Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:





























