Մարտի 5-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից 190.000 դրամ, ոսկյա զարդեր եւ 2 շիշ կոնյակ գողանալու մասին: Պատճառված նյութական վնասի չափը՝ 440.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 17-ամյա Հարություն Ս.-ն, նույն թվականին ծնված Հարութ Խ.-ն եւ 20-ամյա Աշոտ Ա.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Հարություն Ս.-ն եւ Աշոտ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Հարութ Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է քննություն: