Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 52-ամյա Զոհրաբ Ա.-ին եւ 40-ամյա Գեւորգ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք Ջանֆիդա գյուղում գտնվող լճից ձկներ են գողացել՝ սեփականատիրոջը պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Կատարվում է հետաքննություն:





























