Հիվանդանոցից, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի առաջամիջային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա Լեւոն Ժ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա հարազատները մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ վնասվածքներով եկել է տուն եւ ոչինչ չի կարողացել բացատրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Պարույր Հ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:





























