Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























