Գյումրիում մարտի 8-ի լույս 9-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
«Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա Լեւոն Ժամկոչյանը: Նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց ՇՄ դատախազը:
Նրա խոսքով՝ տվյալներ չկան՝ արդյոք այս դանակահարությունը որեւէ առնչություն ունի վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած միջադեպերի հետ:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ:





























