Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թ. մարտի 16-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարեւանությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Հ-8 «Բերքանուշ-Դվին» ավտոճանապարհի 13.9 կմ (Բերքանուշ համայնքի վարչական տարածք) 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: