Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ի Մասիս կայարանի մոտակայքում՝ փայտե շինության ներսում, այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս կայարան 2-րդ թաղամասի 1-ին փողոցի Գեւորգ Պապոյանի թիվ 15 տան բակում` անասնագոմին հարակից, փայտյա շինության (40 քմ) ներսում այրվում է կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.37-ին, մարվել 02.54-ին:
Ամբողջությամբ այրվել է փայտե շինությունը (40 քմ) եւ ներսում կուտակված 150 հակ անասնակեր:





























